Лента постов канала Վարուժան Գեղամյան / Dragoman (@varuzhandragoman) https://t.me/varuzhandragoman Դրագոմանը հատուկ պաշտոն էր Օսմանյան կայսրությունում։ Դրագոմանները թարգմանչի և միջնորդ բանակցողների դեր էին խաղում եվրոպացիների և ասիացիների միջև։ Սա էլ մի փորձ է լինել դրագոման. ես կպատմեմ Թուրքիայի, Ադրբեջանի, Մերձավոր Արևելքի ու իսլամի մասին։ ru https://linkbaza.com/catalog/-1001151783951 Sun, 10 Aug 2025 20:18:59 +0300
Подробнее
]]>
https://linkbaza.com/catalog/-1001151783951 Sat, 09 Aug 2025 09:04:00 +0300
Подробнее
]]>
https://linkbaza.com/catalog/-1001151783951 Fri, 25 Jul 2025 08:42:30 +0300
Շատ արագ մոռացվեցին քաղբանտարկյալները, թեպետ դեռ մինչև 2–3 օր առաջ կալանքներ էին տալիս նոր մարդկանց։

Աբոյի հետ այս նկարները պատրաստել ենք հիշեցնելու համար, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան։ Վաղը ու մոտակա մի քանի օրը կարող եք ցանկացած նկարը վերցնել, դնել 24 ժամով ձեր «սթորիներում»։ Կարող եք մի քանիսն էլ վերցնել։

Չի կարելի թողնել, որ անմեղ (ու նույնիսկ մեղավոր) մարդկանց քաղաքական դրդապատճառներով ազատությունից զրկելը դառնա նորմ։

#դիմադրություն

Կարեն Վրթանեսյան
Подробнее
]]>
https://linkbaza.com/catalog/-1001151783951 Thu, 24 Jul 2025 08:53:37 +0300
Հարգելի՛ ընթերցողներ,
տասնյակ նամակներ ու զանգեր ենք ստանում մեր նոր գրքի վերաբերյալ, որտեղ հարցնում եք, թե որտեղից կարելի է ձեռք բերել։

Պատասխանում եմ :)
«Թուրանի ճանապարհի հայկական սեպը. «Զանգեզուրի միջանցքի» հիմնահարցը» գիրքը կարելի է գտնել «Բուկինիստ» գրախանութների ցանցում։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Подробнее
]]>
https://linkbaza.com/catalog/-1001151783951 Thu, 24 Jul 2025 08:38:08 +0300
Այս քարտեզում կարմիրով նշված են Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված այն տարածքները, որոնք 2021թ. հետո տարբեր ժամանակներում գրավվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից։

Նվաճված տարածքները ոչ միայն մեր հայրենիքի մի մասն են, այլև ռազմավարական դիրքեր են, որոնց շնորհիվ թշնամին կարողանում է վերահսկել շատ ավելի մեծ տարածք Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերում։ Դրանց շնորհիվ Ադրբեջան-Թուրքիա տանդեմը թելադրում է մեզ իրենց օրակարգը, պարտադրում «Զանգեզուրի միջանցքը», զրկում մեզ ինքիշխանությունից ու դարձնում վիլայեթ։

Եթե Հայաստանի կառավարիչը լիներ Հայաստանի ու հայության շահերի պաշտպանը, ապա իր գերագույն խնդիրը կլիներ այս տարածքների ազատագրումը։ Նա ամեն օր ոչ միայն գրառումներ կաներ այդ տարածքները ազատագրելու շարժման մասին, այլև կզբաղվեր քաղաքական, դիվանագիտական ու ռազմական աշխատանքով։ Բայց չի անում, փոխարենը հարձակվելով բոլոր ընդդիմախոսների վրա։ «Ինչո՞ւ» հարցի պատասխանը ոչ միայն պարզ է, այլև անկարևոր։ Կարևորը այդպիսի քաղաքականության վերջնաարդյունքն է, որը հակահայկական է իր բնույթով։

Սակայն Հայաստանը նույնիսկ այսպիսի վիճակում հնարավորություն ունի դիմադրել, վերակազմակերպել իր ուժերը ու ազատագրել իր տարածքները՝ այդպիսով նորից դառնալով տարածաշրջանային գործոն, որն իր հերթին կբերի թե՛ ռազմական, թե՛ տնտեսական անվտանգություն ու վստահ ապագա կերտելու բազմաթիվ շանսեր։
Դա անելու առաջին քայլը դե-ֆակտո իշխանության հեռացումն է ու համազգային իշխանության ձևավորումն է։ Սա է միակ օրակարգը։ Մի՛ թույլ տվեք, որ ձեզ շեղեն։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Подробнее
]]>
https://linkbaza.com/catalog/-1001151783951 Mon, 21 Jul 2025 11:16:43 +0300
Подробнее
]]>